«Ռեջեփ Թայիփ Էրդողան» զբոսայգում քրդերեն երգած անձանց սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում

0
106

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի «Ռեջեփ Թայիփ Էրդողան» զբոսայգում քրդերեն թյուրքու (թուրքական ժողովրդական երգ) երգելու համար ձերբակալված 12 անձանց սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:

Դատախազության պատրաստած մեղադրականում նշվել է, թե քրդերեն երգած անձինք խմբավորման անդամ են և այդ խմբավորման քարոզչությունն են իրականացրել: Դատարանն ընդունել է ներկայացված մեղադրականը:

2016 թվականի օգոստոսին ձերբակալված և ներկայում կալանքի մեջ գտնվող անձինք հերքում են ներկայացված մեղադրանքները:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here