Սելինա Դողանը Փայլանին մեջլիսի աշխատանքներից հեռացնելը համարում է հարված խոսքի ազատությանը

0
110

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Սելինա Դողանը քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանին մեջլիսի աշխատանքներից հեռացնելու մասին որոշումը համարում է հարված մտքի և խոսքի ազատությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

Քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության անդամ Դողանը նշել է, որ բոլորի ընդհանուր պատասխանատվությունն է կանխել Փայլանի թիրախավորումը և ատելության լեզվի կիրառումը:

«Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ամբիոնի մոտ կա անձեռնմխելիություն և խոսքի ազատություն, որը ինչպես պատգամավորների, այնպես էլ քաղաքացիների համար մեծ կարևորություն ունի: Անգամ եթե խնդիրը մեզ ցավեցնում է, դրա մասին պետք է խոսել Թուրքիայի մեջլիսում, այլ ոչ թե այլ երկրների խորհրդարաններում»,- նշել է նա:

Դողանը հայտարարել է, որ մեջլիսում գտնվող ցանկացած պատգամավոր արժեքավոր է իր համար: «Տարբեր կուսակցություններից լինելով հանդերձ՝ անհրաժեշտ է, որ հիմնական թեմաներում համերաշխության մթնոլորտում շարունակենք մեր քաղաքական գործունեությունը»,- ասել է քեմալական կուսակցության հայ պատգամավորը:
http://armenpress.am/arm/news/877315/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here