2016-ին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 5,7 տոկոսով

0
138

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում զբոսաշրջային այցելությունների թիվը 2016թ-ին կազմել է 1.259.657, կամ 2015թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 5.7%-ով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեից տեղեկացնում են, որ 2016 թվականին այցելությունների աճը հիմականում ապահովվել է ՌԴ-ից, Իրանից, ԱՄԷ-ից, Չինաստանից, ԽորվաթիաÕ �ից, Չեխիայից, Դանիայից, Գերմանիայից, Ինդոնեզիայից, Կոլումբիայից, Նիդերլանդներից, Օմանից, Ֆիլիպիններից, Իսպանիայից, Թուրքիայից Հայաստան այցելությունների աճով:

Ամենաշատ աճ են գրանցվել այցելություններն Իրանից` շուրջ 30 %: Աճել է նաև ՌԴ-ից այցելությունների թիվը` շուրջ 2.3%, թեև 2015 թվականին ՌԴ-ից արձանագրվել էր այցելությունների նվազում շուրջ 6 %-ով:
http://armenpress.am/arm/news/877416/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here