Աստանայում բանակցող պատվիրակությունները գործակցելու պատրաստակամություն են հայտնել

0
146
ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի փորձագետները Աստանայում կայացած հանդիպմանը գործակցելու պատրաստակամություն են հայտնել Սիրիայում զինադադարի ռեժիմի անվերապահ կատարման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 6-ին հայտարարել Է ՌԴ պատվիրակության ղեկավար, ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ Ստանիսլավ Հաջիմահոմեդովը: 

Աստանայում փետրվարի 6-ին կայացել Է Սիրիայում հրադադարի վերահսկողության հարցով Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի համատեղ օպերատիվ խմբի առաջին նիստը:
«Պատվիրակությունները հավաստեցին գործակցությունը շարունակելու պատրաստակամությունը ի շահ Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի անվերապահ կատարման»,-ասել Է Հաջիմահոմեդովը լրագրողների համար անցկացված բրիֆինգում: 
Սիրիայում հրադադարի ռեժիմի վերահսկման եռակողմ մեխանիզմի ստեղծման շուրջ երաշխավոր երկրների (Իրան, Ռուսաստան, Թուրքիա) պայմանավորվածություն Է ձեռք բերվել հունվարի 23-24-ին սիրիական հակամարտության կարգավորման շուրջ Աստանայում կայացած բանակցություններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

http://armenpress.am/arm/news/877538/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here