Լյուդմիլա Սարգսյանը կմիանա Ծառուկյանի շուրջ ձևավորվելիք դաշինքին

0
126

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերակազմյալ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հայտնել է ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվող դաշինքին միանալու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Լյուդմիլա Սարգսյանը հայտարարություն է տարածել, որում հայտնել է Գագիկ Ծառու կյանի գլխավորած շարժմանը միանալու մասին:

«Վերակազմյալ-Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, մտահոգ լինելով երկրի բարեհաջող ապագայի համար արմատական սոցիալ-տնտեսական և քաղաքական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ, և գտնելով, որ Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվող շարժումն ունի լրջագույն ներուժ բեկում մտցնելու քաղաքական գործընթացներում, հայտարարում է, որ անկախ բանակցությունների վերջնարդյունքից միանում է Գագիկ Ծառուկյանի գլխավորած շարժմանն ու կոչ է անում իր կուսակիցներին և համակիրներին ակտիվորեն մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին և իրենց ձայնը տալ «Գագիկ Ծառուկյան» դաշինքին»,-ասված է Լյուդմիլա Սարգսյանի տարածած հայտարարության մեջ:

ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվող դաշինքի հիմնական պլատֆորմը կկազմեն ԲՀԿ-ն, ՍԴՀԿ-ն, «Ռամկավար ազատական» կուսակցությունը, «Հայոց համազգային շարժում» կուսակցությունը, «Միասնություն» շարժումը: ՀՀ-ում Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2017թ. ապրիլի 2-ին:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here