ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում մեկնարկած «Պորտուգալիա Օփեն» խոշոր միջազգային մրցաշարում կայացել են 1-4-րդ տուրերի պարտիաները:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ` գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն ու միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը 4 հնարավորից վաստակել են 3-ական միավոր:
Իսկ Ֆրանսիան ներկայացնող գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը 4 հնարավորից վաստակել է նույնքան միավոր և ընթանում է մրցաշարի առաջատարների թվում:
Ստուգատեսին մասնակցում են 34 երկրի 173 շախմատիստ, այդ թվում`19 գրոսմայստեր, 12 միջազգային վարպետ և 15 ՖԻԴԵ-ի վարպետ: