ՀԱԿ-ն ընտրություններին կմասնակցի դաշինքով. ցուցակը կգլխավորի Լևոն Տեր- Պետրոսյանը

0
119

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունն Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին կմասնակցի Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած  Հայաստանի ժողովրդական կուսակցության հետ դաշինքով: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: «Մենք մասնակցում ենք Կոնգրես և ՀԺԿ դաշինքով, կգնանք միասնական պայքարի:  Մենք բաց ենք նաև այն քաղաքական ուժերի համար, որոնք կիսում ե ն ՀԱԿ-ի գաղափարախոսությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մանուկյանը:

Հարցին, թե ե՞րբ պատրաստ կլինի վերջնական ցուցակը, Արամ Մանուկյանը պատասխանեց, որ այդ հարցն իրեն այդքան էլ չի հետաքրքրում: «Կարող եմ միայն հայտարարել, որ առաջին համարը լինելու է Լևոն Տեր-Պետրոսյանը»,- ընդգծեց պատգամավորը:

Անդրադառնալով իրենց նախընտրական ծրագրին՝ Արամ Մանուկյանն ասաց, որ այն շատ հստակ է՝ խաղաղության ծրագիր է: «Մենք էլ սոցիալական, տնտեսական, հարկային և այլ բնագավառներին վերաբերող ծրագիր ունենք, բայց մեր դաշինքի մեխը խաղաղության ծրագիրն է»,- եզրափակեց Մանուկյանը:

Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2017թ. ապրիլի 2-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին: Կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները ընտրություններին մասնակցելու համար դիմումները ԿԸՀ պետք է ներկայացնեն փետրվարի 6-16-ը, իսկ համամասնական և տարածքային ցուցակները՝ փետրվարի 16-26-ը:

 
http://armenpress.am/arm/news/877560/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here