Մարին Լե Պենը հայտարարել է «Ֆրանսիայում կարգուկանոն հաստատելու» մտադրության մասին

0
138
ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազգային ճակատ» ֆրանսիական կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը, որը փետրվարի 5-ին ազդարարել Է երկրի նախագահի պաշտոնի համար պայքարում իր ընտրարշավի պաշտոնական մեկնարկի մասին, խոստացել Է «կարգուկանոն հաստատել երկրում», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 

«Ես Ֆրանսիայի եւ ժողովրդի թեկնածուն եմ»,-հայտարարել Է Լե Պենը՝ Լիոնում ելույթ ունենալով ամբիոնից, որը զարդարված Էր ընտրարշավի «Հանուն ժողովրդի» կարգախոսով: 
Ելույթի ընթացքում Լե Պենը մի շարք դրույթներ Է թվարկել փետրվարի 4-ին հրապարակված նախագահական ծրագրից: Ընդամենը նրա խոստումները ներառում են 114 կետ, այդ թվում՝ առաջարկություններ, որոնք վերաբերում են Ֆրանսիայի «ազգային ինքնիշխանության» վերականգնմանը, երկիր ներգաղթյալների հոսքի կրճատման մի շարք միջոցառումների, Սահմանադրության եւ առանձին օրենքների վերանայման պլաններին: 
Ի պատասխան քաղաքական գործչի ելույթի, Լիոնում հավաքված բազմությունը վանկարկել Է «Մարինը նախագահն Է» եւ «Մենք մեր տանն ենք»: «Ֆրանսիայում չկան եւ չեն լինի այլ օրենքներ ու արժեքներ, բացի ֆրանսիականից»,-ասել Է Լե Պենը: 
«Ազգային ճակատի» ղեկավարի ելույթում արծարծված հանգուցային հարցերի թվում եղել են պայքարը իսլամական արմատականության դեմ, երկրում կրթության հետ կապված իրադրությունը եւ հանրաքվեի անցկացման պլանները, որի արդյունքում «եվրոպական փակագծերը» կդառնան միայն «վատ հիշողություններ»: 
Ավելի վաղ Լե Պենը քանիցս խոսել Է պետության ղեկավարի պաշտոնում ընտրվելուց հետո կես տարվա ընթացքում Եվրամիությունից դուրս գալու հարցի շուրջ հանրաքվե անցկացնելու մտադրության մասին:
Խոսելով Ֆրանսիայի նախագահ իր ընտրվելու հնարավորության մասին՝ Լե Պենը բերել Է Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու օրինակը: «Ժողովրդի այդ արթնացումը պատմական Է դարձել, այն վերջ դրեց դարաշրջանին, պատմական քամին փոխել Է ուղղությունը»,-ասել Է նախագահի թեկնածուն: 
Ifop ընկերության կողմից անցկացված հարցման համաձայն, Լե Պենը կդառնա նախագահական ընտրությունների առաջին փուլի ֆավորիտը՝ հավաքելով ձայների 25 տոկոսը: Սակայն երկրորդ փուլում կանխատեսում են նրա պարտությունը. հարցման համաձայն, հաղթող կդառնա երկրի Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը:
Ավելի վաղ նախագահական ընտրությունների հնարավոր հաղթող Էին համարում հանրապետության նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնին, սակայն նրա վարկանիշը նկատելիորեն ընկավ նրա տիկնոջ՝  աշխատանքի տեղավորման հետ կապված սկանդալի ֆոնին:
Ֆրանսիայի նախագահի ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

http://armenpress.am/arm/news/877473/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here