Ռումինիայի կես միլիոն բնակիչներ են փողոց դուրս եկել կառավարության հրաժարականի պահանջով

0
123

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի քաղաքներում շուրջ 500 հազար բնակիչներ են փողոց դուրս եկել կառավարության հրաժարականի պահանջով, այդ թվում՝ 300 հազար մարդ՝ մայրաքաղաք Բուխարեստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Բուխարեստում՝ նախարարների կաբինետի շենքի մերձակա հրապարակում, ցուցարարներն անցկացրել են յուրատեսակ ֆլեշմոբ եւ միաժամանակ վառել բջջային հեռախոսների Էկրաններն ու լապտերիկները: Ակցիային աջակցել են երկրի նաեւ այլ քաղաքներում: 
Ժամը մեկ բողոքի ակցիայի մասնակցիները կատարում են Ռումինիայի օրհներգը: Ցուցարարները են պլակատներ են պարզել կառավարության եւ Լիվիու Դրագնյայի գլխավորած Սոցիալ-դեմոկրատական կուսակցության դեմ ուղղված կարգախոսներով: 
Մարդիկ պահանջում են կառավարության հրաժարականը, սակայն վարչապետ Սորին Գրինդյանուն հայտարարել Է, որ չի թողնի պաշտոնը: 
Սա խոշորագույն հանրահավաքն Է 1989 թվականի դեկտեմբերից ի վեր, երբ տապալվեց Նիկոլաե Չաուշեսկուի գլխավորած կոմունիստական կուսակցության իշխանությունը: 
Ավելի վաղ նախարարների կաբինետը հրաժարվել Է այն ուղղումներից, որոնք կարող Էին բերել բանտերից իշխող կուսակցության՝ կոռուպցիոն գործերով դատապարտված կողմնակիցների ազատման: Սակայն բողոքի ակցիաները չեն դադարում:

 

Լուսանկարը` REUTERS

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here