Երևանում հունվարի 27-ից փետրվարի 2-ը ծնվել է 414 երեխա

0
138

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ծննդատներում հունվարի 27–ից  փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում լույս աշխարհ է եկել 414 երեխա՝ 213 տղա,   191 աղջիկ:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 33361 քաղաքացի:
http://armenpress.am/arm/news/877677/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here