Թուրք գիտնականը Մասաչուսեթսում դասախոսություն կկարդա Հայոց ցեղասպանությունը նախապատրաստողների մասին

0
131

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք գիտնական, Հարվարդի համալսարանի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի հետազոտող Ումիթ Քուրթը Հայկական հետազոտությունների և ուսումնասիրությունների ազգային ասոցիացիայի (NAASR) կենտրոնում դասախոսություն կկարդա Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Massis Post-ը, փետրվարի 23-ին Մասաչուսեթսի Բելմոնտ քաղաքում կայանալիք դասախոսությունը վերնագրված է «Ալի Ջենանի բեյի առեղծվածային դեպքը. Մի ցեղասպանություն նախապատրաստողի պատմություն 1915-ի Հայոց ցեղասպանության ընթացքում և դրանից հետո» խորագրով:

Դասախոսության ընթացքում Քուրթը կկենտրոնանա Այնթապի վրա և կխոսի ցեղասպանությունը նախապատրաստողների գործողություններից, տեղական մակարդակով հայերի կոտորածում նրանց ներգրավվածության մասին: Նա կմանրամասնի, թե ովքեր են եղել ցեղասպանություն ծրագրած անձինք, որոնք են նրանց դերակատարումներն ու շարժառիթները: Հատուկ անդրադարձ կարվի Ալի Ջենանի բեյին, Հայոց ցեղասպանության գործում նրա ներգրավվածությանը, ինչպես նաև նրա կյանքին ցեղասպանությանը հաջորդած ժամանակահատվածում: 
http://armenpress.am/arm/news/877648/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here