Թրամփը եւ Brexit-ը բրիտանացիներին զրկել են քնից եւ ուշադրությունը կենտրոնացնելու կարողությունից. MHF

0
158
ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետական Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելը եւ ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը (Brexi) քնի խանգարում եւ ուշադրությունը կենտրոնացնելու հետ կապված խնդիրներ են հրահարել Մեծ Բրիտանիայի բազմաթիվ բնակիչների մոտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով Հոգեկան առողջության հարցերի հիմնադրամի (MHF) զեկույցը:

Այս կազմակերպության կողմից անցկացված հարցման տվյալներով՝ Brexit-ը անհանգստության պատճառ Է դարձել անգլիացիների 43 տոկոսի մոտ: Ինչպես նշված Է հաղորդագրության մեջ, ԱՄՆ-ի նոր նախագահը բրիտանացիների մոտ «առավել մեծ անհանգստություն Է առաջացնում». ուսումնասիրության յուրաքանչյուր երկրորդ մասնակիցը հայտարարել Է, որ վախ Է զգում:  
«Հանրաքվեի (ԵՄ-ից դուրս գալու շուրջ) արդյունքներն առանձին մարդկանց մոտ մեծ անհանգստություն են առաջացրել, եւ մենք գիտենք, որ դա կարող Է ազդել մեր հոգեկան առողջության վրա, որ դա կարող Է սթրեսի եւ տագնապի պատճառ դառնալ»,-գործակալությունը մեջբերում Է հոգեբանի խոսքը, որը մեկնաբանել Է հարցման արդյունքները, որին մասնակցել Է 1,7 հազարից ավելի մարդ:  
Նրա խոսքով՝ ոմանց համար դա «ծանր փորձություն Է», որը թույլ չի տալիս «նորմալ կյանք» վարել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
 
 

http://armenpress.am/arm/news/877712/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here