Իրանը 15 մլրդ բարել նավթի նոր պաշարներ Է հայտնաբերել

0
102
ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը 15 մլրդ բարելի չափով նավթի նոր պաշարներ Է հայտնաբերել, որոնցից 2 մլրդ բարելը կարող Է արդյունահանվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Իրանի ազգային նավթընկերության (NIOC) հաղորդագրության մեջ: 

Բացի այդ, Իրանը գազի պաշարներն ավելացրել Է 1,8 տրլն խորանարդ մետրով, որից մոտավորապես կեսը կարող Է արդյունահանվել, ինչի մասին մամուլի տեղեկագրում հայտնել Է NIOC-ի կառավարիչ տնօրեն Ալի Կարդորը: Նա նաեւ նշել Է, որ այդ պաշարների օգտագործման համար անհրաժեշտ են հսկայական ներդրումներ եւ արդիական տեխնոլոգիաներ: 
Կարդորը նաեւ հայտնել Է, որ արդեն ապրիլին Իրանը կհասնի օրական շուրջ չորս միլիոն բարել նավթի արդյունահանման հզորության: 2016 թվականի հունվարին պատժամիջոցների չեղարկումից հետո երկրում նավթի արտադրությունը օրական 2 մլն բարելից փոքր-ինչ բարձր մակարդակի վրա Էր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
 
 

http://armenpress.am/arm/news/877612/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here