ՀԱԿ-ին դեռևս չի հաջողվել հավաքել բավարար ստորագրություններ ընտրությունների օրը փոխելու հարցով ՍԴ դիմելու համար

0
195

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցությանն առայժմ չի հաջողվում հավաքել խորհրդարանական հերթական ընտրությունների օրը ապրիլի 2-ին նշանակելու որոշումը Սահմանադրական դատարանում վիճարկելու համար անհրաժեշտ 27 պատգամավորի ստորագրությունը: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ դիմումի տակ ստորագրել է 17 պատգամավոր:

«Ես ցանկանում եմ հայտնել պատգամավորներին, որ այս ստորագրահավաքը 24-ժամյա ռեժիմով չէր հայտարարվել: Այսինքն, այն դեռ ուժի մեջ է, և ցանկացողները կարող են միանալ ստորագրահավաքին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մանուկյանը:

Նա բոլոր խմբակցությունների պատգամավորներին կոչ արեց աջակցել նախաձեռնությանը, քանի որ իրենք հիմնավոր փաստեր են ներկայացնում, որ խորհրդարանական հերթական ընտրությունների ապրիլի 2-ին նշանակելը հակասում է Սահմանադրությանը: Մանուկյանը պատգամավորներին խորհուրդ տվեց ստորագրելուց առաջ ծանոթանալ դիմումի տեքստին, որում հստակ ներկայացրել են իրենց հիմնավորումները:

Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2017թ. ապրիլի 2-ին: Որոշ քաղաքական ուժեր և իրավաբաններ առաջարկում են փոխել ընտրությունների օրը: Խնդրի վերաբերյալ պարզաբանումներ է ներկայացրել ՀՀ կառավարության աշխատակազմիղեկավար Դավիթ ՀարությունÕ �անը՝ հիմնավորելով, որ մի շարք իրավանորմերի համադրությունից հետևում է, որ ՀՀ Նախագահի հրամանագիրն ընդունվել և հրապարակվել է սահմանադրական օրենքին՝ ՀՀ ընտրական օրենսգրքին համապատասխան: Իշխող Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանով ը հայտարարել է, որ ՀՀԿն պատրաստ է քննարկել ընտրությունների օրը փոխելու հարցը, եթե դրան կողմ լինեն ընտրական գործընթացին մասնակից բոլոր քաղաքական ուժերն անխտիր
http://armenpress.am/arm/news/877715/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here