Հաջողակ հայերի միջոցով պետք է զարգացնենք կառավարման մշակույթը. Կարեն Կարապետյան

0
116

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անհրաժեշտ է համարում հայտնի և հաջողակ սփյուռքահայերի միջոցով բարձրացնել արտերկրում մեր երկրի ճանաչելիությունը և զարգացնել կառավարման մշակույթը:  «Մենք ձեր օղակները, հարթակը պետք է օգտագործենք, որպեսզի ստանանք մուլտիպլիկատիվ էֆեկտ: Մեզ պետք է կառավարման մշակույթ, շփում մեր հայրենակիցների հետ: Որպես պոտենցիալ դեսպաններ՝ հայտնի, հաջողակ հայերի միջոցով պետք է բարձրացնենք մեր երկÖ �ի ճանաչելիությունը, զարգացնենք կառավարման մշակույթը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՀՀ վարչապետը նշել է կառավարությունում ՀՀ սփյուռքի նախարարության 2016 թվականի գործունեության հաշվետվության ժամանակ:  Վարչապետ Կարապետյանը կարևորել է նախարարության գործունեությունը սփյուռքահայության հետ կապերի ամրապնդման գործում:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, անդրադառնալով 2016 թ. միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքներին, նշել է, որ շարունակվել են Սիրիայից Հայաստան տեղափոխված փախստականների կեցության, կրթության, աշխատանքի և այլ հարցերի լուծմանն ուղղված աշխատանքները: Կարևորվել են սփյուռքի հայ երիտասարդության շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացմանը նպաստող միջոցառումները: Հաջողությամբ իրականացվել են «Սփյուռք» ամառային դպրոց, «Արի տուն» ծրագրերը, մասնակիցների համար 2016թ. ևս կազմակերպվել են հայոց լեզ վի արագացված դասընթացներ: Նախարարը նշել է, որ 2016թ. Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության 25-ամյա հոբելյաններին են նվիրվել նախարարության բոլոր ծրագրերը, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը, որն աննախադեպ է եղել մասնակիցների թվով:

Հրանուշ Հակոբյանը զեկուցել է նաև 2017 թ. գերակա խնդիրների մասին՝ Հայաստան տեղափոխված սիրիահայերի և իրաքահայերի խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների համակարգում, սիրիահայերի բնակարանային խնդիրների լուծման նպատակով աջակցության տրամադրում,մասնագիտական վերապատրաստումների իրականացում, աջակցություն Հայաստանում գործող սփյուռքահայերի հասարակական միավորումների գործունեությանը, սփյուռքահայ ուսուցիչների և երիտասարդների համար Երևանում հայոց լեզվի (արևմտահայերենի և արևելահայերենի) արագացված դասընթացների կազմակերպում և այլն:

http://armenpress.am/arm/news/877752/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here