Չինաստանի ICBC-ն առաջին անգամ դարձել Է աշխարհի ամենաթանկ բանկային բրենդը

0
129
ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի առեւտրա-արդյունաբերական բանկը (ICBC) այս տարի առաջին անգամ ճանաչվել Է աշխարհի ամենաթանկ բանկային բրենդը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին Է վկայում Մեծ Բրիտանիայի Brand Finance վերլուծական գործակալության  հետազոտությունը, որից մեջբերումներ Է անում տեղական մամուլը:

Գործակալության հաշվարկներով՝ ICBC բանկային բրենդի արժեքը 2017 թվականին հասել Է 47,8 միլիարդ դոլարի: Այս ցուցանիշով չինական հսկան առաջ Է անցել նախկին առաջատարից՝ ԱՄՆ-ի Wells Fargo-ից (41,6 մլրդ դոլար): 
«Արդեն լինելով ակտիվների չափով աշխարհի խոշորագույն բանկը՝ ICBC-ն մեկ տարում իր բրենդի արժեքը բարձրացրել Է 32 տոկոսով՝ մինչեւ 47,8 միլիարդ դոլար, ինչը կազմում Է այս ֆինանսական ինստիտուտի ընդհանուր շուկայական կապիտալացման (239 միլիարդ  դոլար) 20 տոկոսը»,- ասված Է զեկույցում:
«ICBC-ի դեպքը եզակի չԷ: 17 եւ 13 տոկոսի հզոր աճ են արձանագրել նաեւ, համապատասխանաբար, Չինաստանի շինարարական բանկը (CCB) եւ Չինաստանի բանկը (BOC), որոնք առաջ են անցել արեւմտյան բանկերից: Ըստ որում CCB-ն ցույց Է տվել առանձնապես լավ արդյունքներ՝ 41,4 միլիարդ դոլար ցուցանիշով. դրան միայն շատ քիչ չի բավականացրել Wells Fargo-ին հասնելու համար»,- նշում են հետազոտության հեղինակները:   
Ամենաթանկ բանկային բրենդների առաջին տասնյակ են մտել նաեւ Միացյալ Նահանգների Chase-ը, Bank of China-ն, Bank of America-ն, Չինաստանի գյուղատնտեսական բանկը, Citi-ն, Մեծ Բրիտանիայի HSBC-ն եւ Իսպանիայի Santander-ը: Ռուսաստանի Սբերբանկը վարկանիշի 35-րդ տեղից բարձրացել Է 24-րդը, դրա բրենդի արժեքը գնահատել են 9,075 միլիարդ դոլար (աճը՝ 33 տոկոս):  
Brand Finance-ը հիմնվել Է 1996 թվականին Լոնդոնում եւ մասնաճյուղեր ունի ավելի քան 20 երկրներում: Ընկերությունը մասնագիտացած Է ոչ նյութական ակտիվների գնահատման բնագավառում, ինչպես նաեւ մատուցում Է բրենդների արժեքի մաքսիմիզացման խորհրդատվական ծառայություններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
 
 

http://armenpress.am/arm/news/877665/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here