ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի համագործակցությունը շահեկան կլինի Սիրիայի համար. Ասադ

0
133
ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այն կարծիքին Է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համագործակցությունը շահեկան կլինի Սիրիայի եւ ամբողջ աշխարհի համար: Սակայն, նրա խոսքով՝ առայժմ վաղ Է դատել՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ Է արդյոք նման համագործակցության, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք լսել ենք նախընտրական արշավի ընթացքում եւ դրանից հետո Թրամփի խոստումնալի հայտարարություններն այն մասին, որ գերակայությունը պայքարն Է ահաբեկչության եւ, մասնավորապես, «Իսլամական պետության» դեմ, մենք դա առաջարկում Էինք վերջին վեց տարվա ընթացքում,- հայտարարել Է Ասադը բելգիական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում, որի տեքստը տարածել Է SANA գործակալությունը:- Այնպես որ ես կարծում եմ՝ դա մեզ հույս Է տալիս, մեզ հարկավոր Է սպասել, դեռեւս վաղ Է ինչ-որ բան ակնկալել գործնական առումով»: 
«Խոսքը կարող Է վերաբերել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համագործակցությանը, եւ մենք կարծում ենք, որ դա կարող Է դրական արդյունքներ ունենալ ամբողջ աշխարհի, այդ թվում՝  Սիրիայի համար: Սակայն, ինչպես արդեն ասացի, առայժ վաղ Է գնահատականներ տալ»,- հավելել Է Սիրիայի նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

http://armenpress.am/arm/news/877618/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here