ՌԴ-ն եւ ԱՄՆ-ը Ժնեւում շարունակում են Սիրիայի շուրջ շփումները. Լավրով

0
137
ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս եւ ամերիկացի դիվանագետները շարունակում են Սիրիայի շուրջ շփումները Ժնեւում: Այդ մասին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Աշխատանքային մակարդակով շփումները Ժնեւում շարունակվում Էին,-ասել Է նախարարը:-Յուրաքանչյուր շաբաթ Ժնեւում անցկացվում են հրադադարի եւ հումանիտար հարցերի  խմբերի հանդիպումները: Այդ մեխանիզմների գծով ռուս եւ ամերիկացի դիվանագետների միջեւ շփումները մինչ այժմ շարունակվում են»:   

Նախարարը վստահություն Է հայտնել, որ Ժնեւում Սիրիայի շուրջ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի դիվանագետների շփումների ինտենսիվությունը նոր վարչակազմի օրոք չի նվազի:  
«Հենց որ կազմավորվեն եւ համալրվեն վարչակազմի այն կառույցները, որոնք աշխատելու են սիրիական ուղղությամբ, ես համոզված եմ, որ (դիվանագետների շփումների ինտենսիվությունը) առնվազն չի թուլանա: Եվ մեր շփումները կվերսկսվեն արդեն քաղաքական մակարդակով, ես դրանում համոզված եմ, որովհետեւ ԻՊ-ն (Դոնալդ) Թրամփի վարչակազմի կողմից հայտարարված Է որպես գլխավոր սպառնալիք, որի դեմ հարկավոր Է պայքարել համատեղ»,-նշել Է նախարարը:

http://armenpress.am/arm/news/877671/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here