Ֆիյոնն ամրապնդեց դիրքերն աջ կենտրոնամետ ճամբարում եւ կշարունակի նախագահական մրցարշավը

0
138

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, որը մտադիր Է «Հանրապետականներ» կուսակցությունից իր թեկնածությունն առաջադրել հանրապետության նախագահի գարնանային ընտրություններում, խլել Է նախաձեռնությունն իր ընդդիմախոսներից: Նախկին վարչապետն ապահովել Է իր կուսակցության աջակցությունը եւ կշարունակի նախընտրական մարաթոնը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փարիզյան վերլուծաբաններն այսպես են գնահատում նոր շրջադարձը Ֆրանսիայում նախընտրական արշավի ծավալման մեջ: 

62-ամյա քաղաքական գործիչը փետրվարի 6-ին հանգամանալի բացատրություններ Է տվել տարբեր գործերի վերաբերյալ, որոնք վերջին երկու շաբաթում հանգեցրին նրա վարկանիշի լուրջ անկման: Դա վերաբերում Է նախեւառաջ այն վճարումների չափերի շուրջ ծավալված սկանդալին, որոնք Պենելոպա Ֆիյոնն ստացել Է որպես ամուսնու խորհրդարանական կցորդ աշխատելու ընթացքում: Նախկին վարչապետին մեկ ժամից պակաս ժամանակ Է պահանջվել ֆրանսիական մամուլի մի շարք սուր հարցերի փաստարկված պատասխանելու համար: Այսպես, նա բավականին մանրամասն պատմել Է այն աշխատանքի մասին, որը նրա կինը կատ արել Է որպես պատգամավորի օգնական եւ հիմնավորել Է նրան վճարված գումարները: 

«Այդ ամենն օրինական Էր»,-ընդգծել Է քաղաքական գործիչը: Միաժամանակ նա ընդունել Է, որ ֆրանսիացիները բարոյական նկատառումներով այլեւս չեն ցանկանում հաշտվել պատգամավորների գործունեությանը նրանց ազգականների մասնակցության պրակտիկայի հետ: «Ես սխալ եմ գործել եւ ներողություն եմ խնդրում ֆրանսիացիներից»,-ասել Է նա: 

Քաղաքական վերլուծաբանները պատշաճն են մատուցել փաստարկների այն համակարգին, որը կառուցել Էր «Հանրապետականների» թեկնածուն: «Ֆիյոնը խոսում Էր համոզիչ, պարզ, հստակ պատասխանում Էր հարցերին»,-նշել Է քաղաքագետ Լորան Նեմանը: Նրա կարծիքով՝ նախագահի թեկնածուի ելույթի կոնսպեկտը «նախապատրաստված Էր ամենայն մանրակրկիտությամբ, յուրաքանչյուր բառը կշռադատված Էր, նորից ու նորից մտածված քաղաքական գործիչների, փաստաբանների ու մերձավոր շրջապատի կողմից»: 

Նախագահի թեկնածուն իր ելույթը հասցեագրել Էր, նախեւառաջ, սեփական քաղաքական ճամբարին՝ աջերին ու կենտրոնամետներին՝ նպատակ ունենալով կուսակցական աջակցության համախմբումը: «Դա Ֆիյոնն Էր հարձակվելիս, հակագրոհելիս»,-ասել Է հայտնի հեռուստատեսային մեկնաբան Աննա Կաբանան: Նրա կարծիքով՝ քաղաքական գործիչը պարզորոշ հասկանալ տվեց իր ճամբարին՝ «կամ ես, կամ քաոսը»: 

BFM TV հեռուստաալիքի քաղաքական ծառայության գլխավոր խմբագիր Թիերի Առնոն հիշեցրել Է, որ անցած շաբաթվա վերջին աջ կենտրոնամետների ճամբարում կասկածի բավականին ուժեղ ձայներ Էին հնչում: «Բայց այլընտրական թեկնածու այդպես Էլ չհայտնվեց: Ֆրանսուա Ֆիյոնը դա ի գիտություն ընդունեց»,-նշել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`AP
http://armenpress.am/arm/news/877622/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here