Զարուհի Փոստանջյանը վերահաստատել է իր անհամաձայնությունը ընտրություններին դաշինքով մասնակցելու «ժառանգության» որոշմանը

0
122

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ չի միանալու որևէ միավորի, եթե «Ժառանգություն» կուսակցությունը որոշի Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցել դաշինքով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, Զարուհի Փոստանջյանը հայտարարություն է տարածել, որում հույս է հայտնել, որ «Ժառանգություն»-ը իր մեջ ուժ և իմաստություն կգտնի իր մասնակցությունը բերելու քաղաքական գործընթացներին սեփական անվամբ:

«Այժմ «Ժառանգություն» կուսակցությունը պետք է կայացնի կարևոր որոշում 2017 թվականի քաղաքական գործընթացներին իր մասնակցության ձևի ու բովանդակության վերաբերյալ: Մերժելով «Ժառանգություն» կուսակցության իմ գործընկերների կողմից դաշինքով մասնակցությունը քաղաքական գործընթացին` իմ դիրքորոշման հիմքում ընկած է քաղաքականությամբ զբաղվելու հիմնական կանոնը՝ համաձայնություն սկզբունքների, ծրագրի և գաղափարախոսության շուրջ: Հուսով եմ, որ «Ժառանգություն» կուսակցությունն իր մեջ ուժ և իմաստություն կգտնի իր մասնակցությունը բերելու քաղաքական գործընթացներին սեփական անվամբ: Հակառակ դեպքում` ես չեմ պատրաստվում միանալ որևէ միավորի»,- ասված է Փոստանջյանի տարածած հայտարարության մեջ:

«Ժառանգություն» կուսակցության քաղաքական խորհուրդը քվեարկությամբ որոշում է կայացրել Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցել դաշինքով: Կուսակցությունը ձևավորել է բանակցողների խումբ, որը քաղաքական ուժերի հետ բանակցությունների արդյունքում պետք է որոշի, թե որ ուժի հետ է կուսակցությունը համագործակցելու:

ՀՀ-ում Ազգային ժողովի առաջիկա ընտրությունները տեղի կունենան ապրիլի 2-ին: Կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները առաջադրման փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացնեն մինչև փետրվարի 16-ը: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին:
http://armenpress.am/arm/news/877836/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here