Թրամփի խորհրդականը հավաստել Է ՌԴ-ի հետ համագործակցելու նրա պատրաստակամությունը. CNN

0
110
ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ Է Ռուսաստանի եւ նրա ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ համագործակցել «Իսլամական պետությու» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու նպատակով: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 7-ին հավաստել Է Թրամփի խորհրդական Քելիեն Քոնուեյը, որը ելույթ Է ունեցել CNN հեռուստաալիքի եթերում:

Նա հերքել Է այն պնդումները, որոնց համաձայն Թրամփին ու Պուտինին կապում են ընկերական հարաբերությունները, ընդգծելով, որ ԱՄՆ-ի ղեկավարը, ինչպես ինքն Է քանիցս հայտարարել, «հազիվ Է ճանաչում» Ռուսաստանի նախագահին:  
Դրա հետ մեկտեղ Քոնուեյը հաստատել Է, որ ԱՄՆ-ի նախագահը պատրաստ Է Ռուսաստանի հետ համագործակցել ահաբեկչության, մասնավորապես, ԻՊ-ի դեմ մղվող պայքարում, ինչպես նաեւ աշխարհի այլ հիմնախնդիրների լուծման գործում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here