Թրամփն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Էրդողանի հետ

0
87

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում նախագահները խոսել են Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններից, վերահաստատել են ահաբեկչության դեմ պայքարելու պատրաստակամությունը:

Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Թուրքիային` որպես ՆԱՏՕ-ի դաշնակցի և ռազմավարական գործընկերոջ: Նա նաև բարձր է գնահատել թուրքական կողմի գործողություններն «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here