Իրանի նախարարն անհրաժեշտ է համարել, որ ՕՊԷՔ-ը շարունակի նավթի արդյունահանման կրճատումը

0
108
ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն հայտարարել Է, որ ՕՊԷՔ-ը պետք Է քննարկի 2017 թվականի երկրորդ կիսամյակում նավթի արդյունահանման հետագա  կրճատման հարցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ՕՊԷՔ-ին անհրաժեշտ Է երկրորդ կիսամյակում Էլ կրճատել արդյունահանվող նավթի քանակը: Այդ հարցը քննարկման ու գնահատման կարիք ունի»,- նրա խոսքը մեջբերել Է Fars գործակալությունը: 
Նախարարը նաեւ նշել Է, որ ՕՊԷՔ-ի անդամ երկրները, ինչպես եւ կազմակերպության մեջ չմտնող պետությունները, կատարում են ավելի վաղ կնքված համաձայնագրով իրենց ստանձնած պարտավորությունները, ինչը դրական ազդեցություն Է գործում նավթաշուկայի վրա: 
ՕՊԷՔ-ը 2016 թվականի նոյեմբերի 30-ին պայմանավորվել Է նավթի իր արդյունահանումն օրական 1,2 մլն բարելով՝ մինչեւ 32,5 մլն բարել նվազեցնելու շուրջ: ՕՊԷՔ-ի մեջ չմտնող երկրները դեկտեմբերի 10-ին համաձայնեցրել են իրենց արդյունահանումը օրական միագումար 558 հազար բարելով կրճատելը, ընդ որում Ռուսաստանը օրական պետք Է կրճատի 300 հազար բարել: Համաձայնագիրը կնքված Է 2017 թվականի առաջին կիսամյակի համար՝ երկարացնելու հնարավորությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here