Լապշինին տեղափոխել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության մեկուսարան

0
119

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսից Բաքու արտաքսված բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը տեղափոխվել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության մեկուսարան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Լապշինը Մինսկից Բաքու է տեղափոխվել հատուկ չվերթով` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ: Օդանավակայանում նրան դիմավորել են մի խումբ լրագրողներ, որոնց, սակայն, Լապշինը որևէ մեկնաբանություն չի տվել:

Օդանավակայանում գտնվող լրատվամիջոցի թղթակիցը տեղեկացրել է, որ Լապշինը հոգեպես ծանր վիճակում է և չի արձագանքել լրագրողների հարցերին ու բացականչություններին:

Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան: Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետա կան սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here