ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունն Ավստրալիայի Միության ու Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարությունների հետ կնքելու է օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրեր: «Արմենպրես»–ի հաղորդմամբ, համաձայնագրերի նախագծերին հավանություն տալու մասին հարցերն ընդգրկված են կառավարության փետրվարի 8-ի նիստի օրակարգում:
Համաձայնագրերն ուղղված են
Համաձայնագրերի կնքման արդյունքում օդային հաղորդակցությունների ոլորտում լիարժեք կկարգավորվեն նշված երկու պետությունների հետ հարաբերությունները, ինչպես նաև համաձայնագրերը կնպաստեն զբոսաշրջության և տնտեսական հարաբերությունների զարգացմանը:
Ավստրալիայի կառավարության հետ համաձայնագրի հավելվածներով սահմանվում է յուրաքանչյուր կողմի նշանակված ավիաընկերության կամ ավիաընկերությունների կողմից շահագործման համար համաձայնեցված հաղորդակցությունների երթուղիների ցանկը, սահմանվում են դրույթներ ոչ կանոնավոր չվերթների վերաբերյալ, կողմերի ավիաընկերություններին տրվում է օդի հինգերորդ ազատության իրավունք և այլն: