Հայաստանում նախատեսվում է 459 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագրերի իրականացում

0
121

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում ներդրումային ծրագրերի շրջանակներում ընկերություններին, ըստ իրենց կարիքների, տրամադրվել է տարատեսակ աջակցություն, ինչի շնորհիվ նորաստեղծ ընկերությունները հնարավորություն ունեն «ոտքի կանգնել», իսկ արդեն իսկ գործող ընկերությունները՝ ընդլայնվել՝ ազատ միջոցներն ուղղելով արտադրությանը և ստեղծելով նոր աշխատատեղեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարության տրամադրության տակ գտնվող տեղեկատվության համաձայն՝ 2017 թվականին նախատեսվում է 459 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագրերի իրականացում, որոնց արդյունքում ակնկալվում է 5927-ից ավելի աշխատատեղերի ստեղծում։ Նշված ներդրումային ծրագրերն իրականացնող տնտեսվարողների հետ 2017 թվականի ներդրումները քննարկվել և հստակեցվել են։

Նախարարությունն իրականացնում է այս աշխատանքների մշտադիտարկում և այցելում ընդլայնվող կամ նոր բացվող ձեռնարկություններ՝ տեղում ծանոթանալու գործընկերների աշխատանքին, արտադրական գործընթացներին, իրազեկվելու խնդիրներին՝ դրանց համապատասխան լուծումներ գտնելու նպատակով։

Ներդրողներն օգտվում են պետության  աջակցության գործիքակազմից , մասնավորապես՝

  • ԱԱՀ վճարների հետաձգում մինչև 3 տարի ժամկետով սարքավորումների ներմուծման և ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծված ապրանքների համար
  • գերակա ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակում հումքի և սարքավորումների մաքսատուրքից ազատման արտոնություն
  • ՓՄՁ ներդրումներ ՈՒՎԿ-ի կողմից տրամադրվող մատչելի վարկեր և ֆինանսական աջակցության այլ գործիքներ
  • ՓՄՁ պետական աջակցության գործիքներ
  • Արտահանմանն ուղղված պետական աջակցության գործիքներ
  • Արտահանման ապահովագրության ծառայության տրամադրում
  • Լիզինգի տրամադրում մինչև 10 տարի ժամկետով՝ 9%-ով
  • Ազատ տնտեսական գոտիներում տրամադրվող արտոնություններ

Ներդրողների և բիզնեսի հետ աշխատանքը նախարարություոնում անընդհատ գործընթաց է․ նախարարուրությունը մշտապես դիմումներ է ստանում տարբեր ընկերությունների կողմից` պետական աջակցության գործիքակազմից օգտվելու համար` նոր ներդրումներ իրականացնելու նպատակով։ Օրինակ՝ ԱԱՀ-ի հետաձգման արտոնությունից օգտվելու համար ներկայումս քննարկվում են 5 ընկերությունների կողմից ներկայացված հայտերը:

Ներդրումային հարթակի միջոցով հավաքագրվել են բիզնես գաղափարներ, մշակվել և ներդրումային հետաքրքիր ծրագրերի տեսք ստացել։ Մյուս ներդրումային ծրագրերի հետ մեկտեղ, դրանք ներկայացվում են օտարերկյա ներդրողներին դիվանագիտական խողովակների, գործարար համաժողովների միջոցով և տարատեսակ հանդիպումների ընթացքում։ Ինչ վերաբերում է մարզային ծրագրերին, ապա վարչապետի մոտ կայացած քննարկումներից հետո հստակեցվում է ծրագրերի իրատեսականությունը և աշխատանքներ են տարվում նախարարության գործիքակազմից դրանց ֆինանսական աղբյուրների ապահովման ուղղությամբ։


[1] Որոշ կազմակերպություններ ծրագրեր են իրականացնում տարբեր մարզերում

http://armenpress.am/arm/news/877832/

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here