ՌԴ ԱԳՆ-ն հիասթափված է Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու Բելառուսի որոշումից

0
104

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը հիասթափված Է Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու Բելառուսի Գերագույն դատարանի որոշումից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել են ՌԴ ԱԳ նախարարությունում:

«Ռուսական կողմը խորը հիասթափություն Է հայտնում այդ որոշման կապակցությամբ, որը չի համապատասխանում Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ դաշնակցային հարաբերությունների ոգուն,-ընդգծել են դիվանագիտական ներկայացուցչությունում:-Մտադիր ենք այսուհետեւ Էլ անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել Ռուսաստանի քաղաքացու իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու համար՝ նրան շուտափույթ իր ընտանիք վերադարձնելու նպատակով»:

Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:

Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here