Սան Ռեմոյում մեկնարկել Է իտալական երգի փառատոնը

0
109
ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սան Ռեմոյում փետրվարի 7-ի երեկոյան  67-րդ անգամ մեկնարկել Է իտալական Էստրադային երգի փառատոնը: Ժողովրդականություն վայելող ամենամյա միջոցառումը հեռարձակվում Է RAI իտալական հեռուստառադիոընկերության առաջին ալիքով եւ ամենառեյտինգայինն Է դառնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հինգ երեկոներից առաջինում «Արիստոն» պատմական թատրոնի բեմ են դուրս եկել հիմնական մրցույթի 22 մասնակիցներից 11-ը, ներառյալ իտալացի հայտնի կատարող Ալ Բանոն, որի համար ներկայիս փառատոնը թվով 18-րդն Է նրա երկար կարիերայի ընթացքում: Անվանի հյուրերից ելույթ են ունեցել իտալացի փոփ երգիչ Տիցիանո Ֆերոն, պուերտոռիկացի Ռիկի Մարտենը եւ կատակերգակ Կրոցան, որը կատակել Է իտալական քաղաքականության հրատապ թեմաների շուրջ:

Առաջիկա օրերին Սան Ռեմոյում սպասում են բրիտանացի երգիչ Ռոբի Ուիլյամսին եւ ամերիկացի դերասան Քիանու Ռիվզին: Ինչպես միշտ հանդիսատեսներին սպասվում են անակնկալներ եւ բեմահարթակի վրա հայտնիների հանկարծակի հայտնվելը: 
Փառատոնը կավարտվի փետրվարի փետրվարի 11-ին հաղթողի հայտարարմամբ, որը կորոշվի հանրության եւ հեռուստադիտողների, ինչպես նաեւ պրոֆեսիոնալ ժյուրիի ինտերակտիվ քվեարկության արդյունքներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here