ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ դատի ԱՄՆ Արևմտյան ափի հանձնախմբի կրթական հարցերով հանձնաժողովը հայտարարել է այն անձանց անունները, ովքեր կարժանանան 2017 թվականի Հայոց ցեղասպանության թեմայով կրթական մրցանակի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Asbarez.com-ը:
Ներկայացված անձինք հանրակրթական դպրոցների ներկայացուցիչներ են, ովքեր իրենց դասընթացների ժամանակ նպաստել են, որ աշակերտները Հայոց ցեղասպանության վերաբերյալ առավել խորն ուսումնասիրությունների գնան:
Ուսուցիչների պարգևատրման արարողությունը կկայանա փետրվարի 25-ին:
Հայ դատի ԱՄՆ Արևմտյան ափի հանձնախմբի կրթական հարցերով հանձնաժողովի նախագահ Ալիս Պետրոսյանը նշել է, որ այդ տարի ունեցել են աննախադեպ մեծ թվով թեկնածուներ մրցանակի համար: «Ակնհայտ է, որ շատ տաղանդավոր և նվիրված ուսուցիչներ տեսնում են Հայոց ցեղասպանության մասին ուսուցանելու կարևորությունը»,- նշել է նա:
http://armenpress.am/arm/news/877966/