Բելառուսի գլխավոր դատախազությունը պնդում է, թե ՌԴ-ն ու Իսրայելը չեն դիմել իրենց Լապշինին հանձնելու խնդրանքով

0
106

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի գլխավոր դատախազությունը պնդում է, թե ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Իսրայելը չեն դիմել բլոգեր իրենց Ալեքսանդր Լապշինին հանձնելու խնդրանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է Interfax-ի բելառուսական ծառայությունը:

«Ո՛չ Ռուսաստանի Դաշնությունը, ո՛չ Իսրայել Պետությունը, որոնց քաղաքացին հանդիսանում է Ալեքսանդր Լապշինը, բելառուսական կողմին չեն դիմել վերջինիս իրենց հանձնելու խնդրանքով»,- գործակալությանն ասել է գերատեսչությունից:

Բելառուսի գլխավոր դատախազությունից նաև տեղեկացրել են, որ Լապշինի քրեական պատասխանատվության ենթարկելու դիմումն իրենք ստացել են համապատասխան ժամկետներում:

«Գործող օրենսդրության համապատասխան արտահանձնվող անձի մեղավորության ստուգումը չի առնչվում այն երկրի իրավասությանը, որից խնդրում են արտահանձնել»,- ընդգծել են Բելառուսի գլխավոր դատախազությունում: 

Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան:

Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:

Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:
http://armenpress.a m/arm/news/877919/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here