Բրիտանացի պատգամավորներն ընդունել են Brexit-ի շուրջ բանակցություններ սկսելու օրինագիծը

0
120
A taxi driver holds a Union flag, as he celebrates following the result of the EU referendum, in central London, Britain June 24, 2016. REUTERS/Toby Melville
ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի պատգամավորները ձայների ճնշող մեծամասնությամբ փետրվարի 8-ին երրորդ, վերջին ընթերցմամբ ընդունել են Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ընթացակարգը գործարկելու մասին օրինագիծը (բիլլը): Կառավարության կողմից ներկայացված օրինագծի օգտին քվեարկել Է 494 պատգամավոր, դեմ՝ 122-ը: Օրինագիծն ընդունվել Է այն տեսքով, որով այն ներկայացրել Էր կառավարությունը, առանց որեւԷ ուղղման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 

Այժմ բիլլը, որը վարչապետ Թերեզա Մեյին օժտում Է Եվրամիության մասին Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը գործարկելու իրավունքով, կներկայացվի օրենսդիր մարմնի վերին պալատի՝ Լորդերի պալատի քննարկմանը: Այն պետք Է օրինագծի քննարկմանը ձեռնամուխ լինի մինչեւ փետրվարի 20-ը:  
Օրինագծի քննարկման ընթացքում ժողովրդի ընտրյալները առաջարկել Էին գրեթե 300 ուղղում, սակայն դրանք բոլորն Էլ մերժվել են: Ի թիփս այլ ուղղումների մերժվել Է Brexit-ի շուրջ կրկնական հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ լիբերալ դեմոկրատների ուղղումը: Նաեւ նախարարների կաբինետը խուսափել Է բանակցություններն սկսելու համար Շոտլանդիայի, Ուելսի եւ Իռլանդիայի տարածաշրջանային խորհրդարանների հավանությունն ստանալու անհրաժեշտությունից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
 
 

http://armenpress.am/arm/news/877948/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here