ԶԼՄ-ները հրապարակել են սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպչի նամակն Օբամային

0
121
ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում մասամբ հրապարակել են Խալիդ Շեյխ Մոհամեդի 18-Էջանոց նամակը, որին Միացյալ Նահանգների իշխանությունները համարում են 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների գլխավոր կազմակերպիչը: Ուղերձը հասցեագրված Է երկրի նախկին նախագահ Բարաք Օբամային, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Miami Herald թերթին: Նամակում Մոհամեդը պնդում Է, թե Վաշինգտոնն ինքն Է մեղավոր 9/11-ի ահաբեկչական գործողությունների համար իր արտաքին քաղաքականության պատճառով, որն «անմեղ մարդկանց Էր սպանում ամբողջ աշխարհում»:  

Մեկնաբանելով սեպտեմբերի 11-ի իրադարձությունները՝ Մոհամեդը նաեւ գրում Է, որ «այդ մենք չենք սկսել ձեր դեմ պատերազմն» ահաբեկչությունների օրը: Նրա պնդմամբ՝ դա արել եք «դուք ինքներդ եւ ձեր դիկտատորները մեր երկրում»: Նամակում Մոհամեդը դիմում Է Օբամային՝ որպես «օձի գլխի» եւ «կեղեքման եւ բռնապետության երկրի» նախագահի: 
Հրապարակված նամակը թվագրված Է 2015 թվականի հունվարով: Բայց սկզբնապես Գուանտանամոյի բանտապանները հրաժարվում Էին ուղարկել Մոհամեդի ուղերձը: Նույն տարվա սեպտեմբերին կալանավորի փաստաբանը դատավորին խնդրել Է միջամտել՝ պնդելով, որ մեղադրյալն իրավունք ունի դիմելու նախագահին: Արդյունքում զինվորական դատարանը համաձայնել Է դրան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

http://armenpress.am/arm/news/877952/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here