Թուրքիայի արդարադատության նախարարը հայտարարել է սահմանադրական հանրաքվեի օրը

0
112

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է երկրում նախատեսվող սահմանադրական հանրաքվեի անցկացման օրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Բոզդաղը հայտարարել է, որ նախատեսվում է հանրաքվեն իրականացնել ապրիլի 16-ին:

Թուրքիայի մեջլիսի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների առաջարկը փետրվարի 2-ին հաստատման համար ուղարկվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Երկրի նախագահը առաջարկը հաստատելու կամ հետ վերադարձնելու համար ունի 15 օր: Հաստատելու դեպքում հանրաքվեի մասին որոշումը կհրապարակվի թուրքական Պաշտոնաթերթում, ապա դրան հաջորդող 60-րդ օրվանից հետո առաջին կիրակի օրը կանցկացվի հանրաքվե: Ակնկալվում է, որ քվեարկությունը պետք է տեղի ունենա ապրիլի 9-ին կամ 16-ին:

Սահմանադրական փոփոխություններով երկրում անցում է կատարվելու կառավարման նախագահական համակարգի: Մեջլիսի պատգամավորների թիվը 550-ից դառնալու է 600: Պատգամավոր ընտրվելու տարիքը 25-ից իջեցվելու է 18-ի:

Մեջլիսի և նախագահի ընտրություններն անց են կացվելու 5 տարին մեկ միևնույն օրը: Երկրի նախագահն այսուհետ կարող է լինել կուսակցական:   
http://armenpress.am/arm/news/878002/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here