Կառավարությունը նախատեսում է բարձրացնել կոռուպցիոն հանցագործությունների քննության որակը

0
105

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը քայլեր է ձեռնարկում կոռուպցիոն հանցագործությունների քննության և հանրային հաշվետվողականության որակը բարձրացնելու ուղղությամբ: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանի հարցին:

«Մենք քննարկում ենք այն, թե ինչպե՞ս ներազդել այդ քննությունների որակի վրա: Եվ կարող եմ ասել, որ արդեն շրջանառության մեջ է օրենքի նախագիծ, որի համաձայն այն մարմինները, որոնք իրականացնում են կոռուպցիոն հանցագործությունների քննություն, պարտավոր են լինելու հաշվետվություն ներկայացնել  հանրությանը  և ներկայացնել պարզաբանումներ, թե այս կամ այն գործը ինչո՞ւ է կարճվել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հովհաննիսյանը:

Նա հավելեց, որ ցանկացած իրավապահ մարմին հաշվետու է լինելու հանրությանը և այդ հաշվետվության մեջ համապարփակ տեղեկատվություն է ներկայացվելու այս կամ այն կոռուպցիոն հանցագործության քննության ընթացքի վերաբերյալ:
http://armenpress.am/arm/news/877886/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here