ՀՀ մշակույթի նախարարությունը սուրբ Սարգսի տոնին լավագույն լուսանկարի մրցույթ է հայտարարել

0
158

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երիտասարդների և սիրո բարեխոս ս. Սարգսի տոնի առթիվ ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է լավագույն լուսանկարի մրցույթ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, լուսանկարը պետք է արված լինի ArmCulture AR հավելվածի միջոցով Հովհաննես Թումանյանի արձանի առջև (Երևան, Օպերային թատրոնի առջև)՝ վերջինի 3D վիրտուալ անիմացիայի հետ։

Անիմացիան հայտնվում է արձանի վրա փակցված պատկերը (մարկերը) հավելվածով սքանավորելիս:

Մասնակիցները հավելվածը կարող են ներբեռնել այստեղից` 
Google Play:  
App Store

(Նախքան հավելվածը ներբեռնելը պետք է համոզվել, որ սմարթֆոնի հզորությունը բավարար է հավելվածից օգտվելու համար՝ առնվազն Android 5.* և ավելին / iOS 9.* և ավելին):

Մրցույթային լուսանկարները փետրվարի 9-ից մինչև փետրվարի 12-ը ժամը 20։00-ն պետք է տեղադրվեն ՀՀ մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջի տվյալ գրառման տակ։

Արդյունքները կհրապարակվեն փետրվարի 13-ին։

Հաղթող կճանաչվի առավելագույն հավանումներ (like-եր) ստացած լուսանկարը։ 
Լավագույն լուսանկարի զույգին գիրք կնվիրեն:
http://armenpress.am/arm/news/878126/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here