ՀՀ վարչապետն անտրամաբանական քայլ է համարում Լապշինի արտահանձնումը

0
114

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Բելառուսի կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելը համարում է աննախադեպ ու անտրամաբանական դեպք: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հարցին, թե ի՞նչ քայլեր պետք է արվեն, որպեսզի Լապշինի արտահաÕ �ձման նման դեպքեր հետագայում չլինեն, վարչապետն ընդգծեց, որ այս կամ այն անձի կամ երկրի կողմից նման անտրամաբանական քայլերը կանխելու ճանապարհ չգիտի:

«Չեմ կարող ասել այնպիսի քայլեր, որոնք հետագայում կկանխեն նման դեպքերը: Դա արտառոց դեպք է, իսկ նման անտրամաբանական գործողությունները կանխելու ճանապարհները ես չգիտեմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց վարչապետը:

Նա ընդգծեց, որ Լապշինի արտահանձման հարցով քննարկումներ ունեցել է ինչպես ՀՀ արտաքին գործերի, այնպես էլ պաշտպանության նախարարի հետ, սակայն մանրամասները բացահայտել չցանկացավ:

Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան:

Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:

Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:
http://armenpress.am/arm/news/877910/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here