Հռոմի պապն ընդունել Է կոռուպցիայի փաստը Վատիկանում, բայց դա նրան չի ընկճում

0
123
Pope Francis smiles as he leaves at the end of his Weekly General Audience in St. Peter's Square in Vatican City, Vatican on June 22, 2016. Photo: Giuseppe Ciccia/NurPhoto via ZUMA Press)
ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը գիտի, որ Վատիկանում եւս կա կոռուպցիա, բայց դա նրան չի ընկճում: Այդ մասին քահանայապետը խոսել Է կրոնական վանական ուխտերի ու միաբանությունների ներկայացուցիչների հետ անցյալ տարվա նոյեմբերի 25-ին կայացած խորհրդապահական հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Civilt cattolica («Կաթոլիկական քաղաքակրթություն») կրոնական հրատարակությունը հրապարակել Է Ֆրանցիսկոսի ելույթը: Այդ մասին հայտնել Է Corriere della Sera թերթը, որն առանձին քաղվածքներ Է մեջբերել: «Վատիկանում կա կոռուպցիա: Բայց ես հանգիստ եմ: Եթե կա խնդիր, ես երկտող եմ գրում սուրբ Հովսեփին եւ այն դնում իմ սենյակում գտնվող արձանի տակ»,-ասել Է Ֆրանցիսկոսը: 
«Իմ հանգստությունն աստվածային պարգեւ Է: Իմ ընտրվելու պահին ես կատարյալ հանգստություն Էի զգում: Եվ այդ զգացողությունն ինձ այլեւս չի լքել»,-խոստովանել Է քահանայապետը:
Նա նաեւ ասել Է, թե չի վախենում քննադատությունից: «Լավ Է, երբ քեզ քննադատում են: Դա իմ սրտովն Է: Որովհետեւ կյանքը լի Է թերիմացություններով եւ վեճերով: Բայց ամենաբարդ հարցերը տալիս են ոչ թե կրոնի աշխարհի ներկայացուցիչները, այլ երիտասարդությունը»,-հավելել Է Ֆրանցիսկոսը: 
Իր քարոզներում Հռոմի պապը քանիցս կոռուպցիան համարել Է արդի աշխարհի չարիքը եւ հորդորել Է պայքարել այդ երեւույթի դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

http://armenpress.am/arm/news/878037/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here