Հրանուշ Հակոբյան. Սփյուռքահայերը պատրաստակամություն ունեն գալ եւ բիզնես սկսել Հայաստանում

0
106

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մանր եւ միջին բիզնեսի մոտ 70 տոկոսում ներգրավված են սփյուռքահայերը: Այս մասին սփյուռքահայ ներդրողների մասնակցությամբ տեղի ունեցած  կլոր սեղան-քննարկմանն ասաց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա նշեց, որ սփյուռքահայերը, գալով հայրենիք, նախ եւ առաջ ստեղծում են աշխատատեղեր, բերում են կառավարչական հմտություններ եւ նորություններ: «Մենք այստեղ հավաքել ենք ոչ միայն խոշոր, այլ մանր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին՝ ներկայացնելու տնտեսական քաղաքականության այն բոլոր բաղադրիչները, որոնք վերջին շրջանում առաջադրել է ՀՀ կառավարությունը»,-«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ ասաց Հրանուշ Հակոբյանը:

Նա նշեց, որ սփյուռքահայերը պատրաստակամություն ունեն գալ եւ բիզնես սկսել Հայաստանում: «Բոլորիս համար պարզ է, որ տնտեսական քաղաքականությունը  առանձնահատուկ շեշտադրում է ներդրումների աջակցության խնդիրը եւ ինչու չէ Հայաստանում ստեղծված են ազատ տնտեսական գոտիներ, որտեղ կարող են ներգրավվել մեր հայրենակիցները»,-ասաց նախարարը:
http://armenpress.am/arm/news/878097/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here