Ֆրանսիայում պայթյուն Է որոտացել ատոմակայանում

0
129
ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պայթյուն Է որոտացել Ֆրանսիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող «Ֆլամանվիլ» ատոմակայանի մեքենայական սրահում, ռադիոակտիվ նյութերի արտանետման սպառնալիք չկա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 9-ին հայտնել Է Ouest France թերթը:

Տուժել Է մի քանի մարդ, միջադեպի վայր են ժամանել հրշեջներ, փրկարարներ ու բժիշկներ:
Հրշեջները հայտնել են, որ պայթյունից հետո հրդեհ Է սկսվել, որը ատոմային ռեակտորների գոտի չի հասել: Պայթյունը տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը 10:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 13:00-ին), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

http://armenpress.am/arm/news/878025

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here