Հայոց ցեղասպանության ընթացքում հայ որբերի կրած տառապանքների մասին պատմող գիրքը հանձնվեց ընթերցողների դատին

0
137

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի ծննդյան օրը` փետրվարի 9-ին, ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ գրողի ծոռան՝ Գևորգ Էմին-Տերյանի «Վահան Տերյանի անհայտ նախաձեռնությունը. հայ որբերի հուշերը» գրքի շնորհանդեսը: 

1915 թվականի դեկտեմբերին Վահան Տերյանն այցելել է Երևան և Ցարսկայա փողոցում գտնվող որբանոցի սաներին հանձնարարել նկարա գրել Հայոց ցեղասպանությունը: Երեխաների ձեռագրերը բացառիկ փաստաթղթեր են, որոնք պատմագիտական շատ կարևոր նյութ են պարունակում: Դրանք մեծ ազդեցություն են ունեցել Վահան Տերյանի հետագա կյանքի և գործունեության վրա:

«Տերյանը մեծ նախաձեռնություն է իրականացրել: Որբանոցում գտնվող 8-ից 15 տարեկան երեխաները տառասխալներով, մանկական լեզվով նկարագրել են իրենց կյանքը և առօրյան ցեղասպանության ժամանակ: Կարծում եմ` սրանք Հայոց ցեղասպանության մասին պատմող ամենահուզիչ վկայագրերն են: Գրքում ներառվել է 24 երեխայի  34 նամակ, որոնք չեն խմբագրÕ �ել»,«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Գևորգ Էմին-Տերյանը:

Հեղինակը երկու տարվա ընթացքում հավաքել է Վահան Տերյանի վերը նշված նախաձեռնության հետ կապված այն նյութերը, որոնք տարբեր պատճառներով տարիներ շարունակ գաղտնի են պահվել: «Գիրքը նախատեսված էր հրատարակել  2015 թվականին, սակայն տեղեկատվությունը բավականին ծավալուն էր, և աշխատանքը երկարեց»,-ասաց Գևորգ Էմին-Տերյանը:

Հեղինակի խոսքով` գիրքը որպես պատմական փաստ կարող է մեծ նշանակություն ունենալ հանրության համար, և այն հնարավոÖ �ություն կտա բացահայտել Վահան Տերյանի գործունեության անհայտ կողմերը:

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանն ասաց, որ Վահան Տերյանի հետ կապված ամեն մի երևույթ մեծ արձագանք է գտնում հասարակության մեջ: «Տերյանի նման մեծություններին անհնար է մինչև վերջ բացահայտել: Գևորգ Էմին-Տերյանը բարեխղճորեն  ուսումնասիրել և մեզ է ներկայացնում Տերյանի կյանքի այն հատվածը, որը կապված է գրողի ազգային մտահոգությունների, ցավերի հետ: Գիրքն ընթերցելուց հետո մենք ավելի հանգամանալից պատկերացում կկազմենք հայ որբերի տառապանք ների և զրկանքների մասին»,-ընդգծեց Ավագյանը:

Վահան Տերյանը  ծնվել է Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ 1897 թվականին Տերյանը մեկնում է Թիֆլիս, որտեղ կրթություն էին ստանում նրա ավագ եղբայրները։ 1899 թվականին Տերյանն ընդունվում է Լազարյան ճեմարան, ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած անձնավորությունների հետ։ Ճեմարանն ավարտելուց հետո ընդունվում է Մոսկվայի պետական համալսարան: Կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեություն ծավալելու համար:

1908 թ վականին Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում քննադատների կողմից։ 1915 թվականին «Մշակ» թերթում հրատարակվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։

1912 թվականին Տերյանը հիմնադրում է «Պանթեոն» հրատարակչությունը` գրահրատարակչական, թարգմանական գործունեություն իրականացնելու նպատակով։

1917 թվականի հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է Õ �ոլշևիկյան հեղափոխությանը և դրան հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919-ին,  լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքիա, սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, որտեղ էլ 35 տարեկանում կնքում է իր վախճանը: 
http://armenpress.am/arm/news/878139/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here