Շվեյցարիան ԼՂ հիմնահարցի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով. դեսպան

0
111

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիան իր հաստատակամ դիրքորոշումն է արտահայտել Արցախի հիմնահարցի վերաբերյալ՝ սատարելով դրա խաղաղ հանգուցալուծման գաղափարը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասերը: Նրա խոսքով՝ 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմը միանշանակ պետք  է հարգվի:

«1996 եւ 2014 թվականներին Շվեյցարիան ստանձնել էր նախագահություն ԵԱՀԿ-ում: Այդ շրջանում մենք ինտենսիվ ներգրավված էինք Հայաստանի եւ հարեւանների հարաբերությունների կարգավորման գործընթացում: ԼՂ հակամարտությունը դեռեւս չի գտել իր հանգուցալուծումը: Խաղաղության համաձայնագիր պետք է ստորագրվի, եւ սա ներառում է մեծածավալ դիվանագիտական գործունեություն հատկապես ԵԱՀԿ շրջանակում: Պետք է հասկանանք նաև, որ ամեն ինչ չէ, որ հրապարակայնորեն է ծավալվում: Անհրաժեշտ է կայուն հանգուցալուծում գտնել հակամարտությանը եւ խաղաղություն հաստատել: Իսկ եթÕ ¥ Շվեյցարիան որեւէ կերպ կարող է նպաստել, ապա մենք պատրաստ եւ ուրախ կլինենք ձեռք մեկնելու»,-ընդգծեց դեսպանը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով եւ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի հ ամանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ, սեղանին դրվել է նաև 2007թ. նոյեմբերին միջնորդների կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունները:

Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձեւերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը եւ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը:
http://armenpress.am/arm/news/878187/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here