Մահացել Է դերասան Ալեքսեյ Բատալովը

0
132

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 15-ի առավոտյան Մոսկվայում կյանքի 89-րդ տարում մահացել Է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալեքսեյ Բատալովը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը՝ հղում անելով դերասանի ընկերոջը:

«Ալեքսեյ Վլադիմիրովիչը խաղաղ հանգչել Է քնի մեջ: Երեկոյան պառկել Է քնելու, իսկ առավոտյան չի արթնացել»,- գրում Է թերթը:

Ավելի վաղ դերասանի կինը ՌԻԱ Նովոստիին պատմել Էր, որ Ալեքսեյ Բատալովը երկու ամիս գտնվում Էր հիվանդանոցում այն բանից հետո, երբ կոտրել Էր ոտքը: Ավելի ուշ նա տեղափոխվել Էր վերականգնողական կենտրոն:

Նկարահանվել Է «Մոսկվան արցունքների չի հավատում», «Ռումյանցեւի գործը», «Թռչում են կռունկները» ֆիլմերում, բեմադրել Է «Շինել», «Երեք հաստլիկներ» եւ այլ ֆիլմեր: ՌԽՖՍՀ-ի, ԽՍՀՄ-ի եւ ՌԴ-ի պետական մրցանակների դափնեկիր Է:
http://armenpress.am/arm/news/894994/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here