Արոնյանը ոչ-ոքի խաղաց Անանդի հետ, բայց մրցաշարի առաջատարն է

0
114

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստան հավաքականին առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է գլխավորել է Ստավանգերի մրցաշարի մրցաշարային աղյուսակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 9-րդ տուրում Արոնյանի մրցակիցն աշխարհի նախկին չեմպիոն հնդիկ Վիշվանաթան Անանդն էր: Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով և 32-րդ քայլին համաձայնեց ոչ-ոքի արդյունքին:

Մյուս պարտիաներում միավորը կիսեցին Նակամուրա-Սո զույգը: Լագրավը և Կարլսենը հաղթանակ տոնեցին:

Արոնյանն ունի 5,5 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
http://armenpress.am/arm/news/895146/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here