Գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը՝ «National Open»-ի հաղթող

0
111

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատային օլիմպիադայի հաղթող գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը հաղթել է «National Open» միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ Լաս-Վեգաս քաղաքում տեղի ունեցավ «National Open» միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 54 շախմատիստ՝ այդ թվում 10 գրոսմայստեր: Մրցաշարի միանձնյա հաղթող դարձավ գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը: Մեր շախմատիստը 6 հնարավորից վաստակեց 5 միավոր: 4.5 միավորով Իլյա Նիժնիկը գրավեց երկրորդ հորիզոնականը, իսկ Դմիտրի Գորդիևսկին եզրափակեց լավագույն եռյակը:
http://armenpress.am/arm/news/895904/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here