Շառլ Ազնավուրն աստղ կստանա Հոլիվուդի Փառքի ծառուղում

0
155

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը, իտալուհի կինդերասանուհի Ջինալոլոբրիջիդան, ամերիկացի դերասաններ Քիրսթեն Դանսթը եւ Ջեֆ Գոլդբլյումը, բրիտանացիներ Ռիչարդ Բրենսթոնը եւ Սայմոն Քաուելը, ինչպես նաւե ռեփեր Սնուփ Դոգը 2018 թվականին աստղի կարժանանան Հոլիվուդի Փառքի ծառուղում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դերասանների, պրոդյուսերների, շոուների հաղորդավարների եւ երգիչների այս ցանկը հունիսի 22-ին հրապարակել Է Հոլիվուդի Առեւտրական պալատը:

«Ընտրական հանձնախումբը ուրախ Է հրապարակելու Փառքի սրահում հուշանշանի նոր պատվավոր տերերի անունները: Մենք ուշադիր ուսումնասիրել ենք յուրաքանչյուր անվանակարգորդին եւ գտնում ենք, որ մեզ հաջողվել Է ընտրել տաղանդների Էկլեկտիկ խմբի, որոնք աշխարհում պատկառանք են ներշնչում բազմաթիվ երկրպագուների»,-հայտարարել Է հանձնախմբի նախագահ, ռեժիսոր եւ պրոդյուսեր Վին Դի Բոնան: Նա վստահություն Է հայտնել, որ նոր աստղակիրները «հպարտ կլինեն ընդմիշտ Հոլիվուդի պատմության բաղկացուցիչ մասը դառնալու հնարավորության համար»:

Կինոյի կատեգորիայում այդ պատվին արժանացել են դերասաններ Ջինալոլոբրիջիդան, Ջեկ Բլեքը, Քիրսթեն Դանսթը, Ջեֆ Գոլդբլյումը, Ֆ.Գերի Գրեյը, Ջենիֆեր Լոուրենսը, Նիկ Նոլթին, Զոյի Սարդանան եւ Միննի Մաուս մուլտֆիլմի գործող անձը: Հեռուստատեսությունը ներկայացնում են դերասաններ Ջիլիան Անդերսոնը, Թարաջի Հենսոնը, Էրիկ Մաքքորմակը, բրիտանացի պրոդյուսեր Սայմոն Քաուելը, հեռուստահաղորդավար Ռու Պոլը, որը հանդես Է գալիս կնոջ կերպարում, սցենարիստ Ռայան Մերֆին, պրոդյուսեր եւ ռեժիսոր Շոնդա Ռայնսը:

Ձայնագրության կատեգորիայում տեղ են գտել երգչուհի Մերի Ջեյ Բլայջը, ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրը, բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը, կոմպոզիտոր Պետուլա Քլարկը, ռեփերներ Այս Տին եւ Սնուփ Դոգը, երգչուհի Քերի Անդերվուդը: Ցուցակը եզրափակում են կոմպոզիտոր եւ սցենարիստ Լի Մանուել Միրանդան եւ դերասան Բեռնի Մաքը: Նա աստղի Է արժանացել հետմահու: Հոլիվուդի Փառքի ծառուղին գտնվում Է Լոս Անջելեսի հյուսիսարեւելյան մասում: Դրա ստեղծման գաղափարը ծնվել Է 1953 թվականին, իսկ առաջին աստղը՝ դերասան Փեսթոն Ֆոսթերի, մայթին տեղադրվել Է 1958 թվական օգոստոսի 15-ին:

Ծառուղու բացման պաշտոնական արարողությունը կայացել Է 1960 թվականի նոյեմբերի 23-ին: Այն ժամանակ ծառուղում կար ուղիղ մեկուկես հազար աստղ, իսկ այժմ դրանց թիվը գերազանցում Է 2,6 հազարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
http://armenpress.am/arm/news/896122/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here