Արցախում զբոսաշրջությունը մայիսին աճել է 222%-ով

0
102

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում 2017 թվականի ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցվել է զբոսաշրջության 42 տոկոս աճ, իսկ մայիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, 222 տոկոս աճ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

«Ինչպես և կանխատեսվում էր, զբոսաշրջության ոլորտի առաջանցիկ տեմպերին նպաստել է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցումը, որի տնտեսական ազդեցությունն առաջին հերթին զբոսաշրջության վրա է արտահայտվել: Նշեմ, որ այս տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ոլորտում 10% աճ է գրանցվել»,- ֆեյսբուքյան  իր էջում գրել է Աբրահամյանը:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here