Ժիրայր Սեֆիլյանը և Ներսես Պողոսյանը հեռացվեցին դատական նիստերի դահլիճից

0
116

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հունիսի 27-ին լարված մթնոլորտում  ընթացող «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը չմեկնարկած հետաձգվեց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը Ժիրայր Սեֆիլյանին և Ներսես Պողոսյանին հեռացրեց դատական նիստերի դահլիճից ոտքի չկանգնելու համար: Դատավորը ընդմիջում հայտարարեց:

Մինչ այդ, Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով մի շարք պաշտպաններ թույլ չտվեցին զննության ենթարկել իրենց պայուսակները, ուստի դատարանի կարգադրիչները արգելեցին նրանց մուտք գործել դատարանի շենք:
http://armenpress.am/arm/news/896514/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here