Սփյուռքի նախարարն ընդունել է հալեպահայ գործարար և գրող Կիրակոս Գույումճյանին

0
118

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հունիսի 28-ին ընդունեց քուվեյթաբնակ հալեպահայ գործարար, գրող, հրապարակախոս Կիրակոս Գույումճյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարարը կարևորեց նրա հայանպաստ, ազգասիրական գործունեությունը համայնքում և Հայրենիքում, մասնավորապես, անդրադառնալով  հայտնի գործարարի բարեգործական ծրագրերին և հրապարակախոսական ակտիվ գործունեությանը:

Քննարկվեցին Սփյուռքում հայկական ինքնության պահպանմանը, երիտասարդների հայեցի կրթության անհրաժեշտությանը վերաբերող հարցեր, անդրադարձ կատարվեց սփյուռքի նախարարության հետ գործակցության աշխուժացմանը:

Կիրակոս Գույումճյանը նախարարին նվիրեց իր «100 տարի ցեղասպանութենէն վերականգնում», «Կայաններ և դիրքորոշումներ» գրքերը և հրապարակախոսական մի շարք հոդվածներ, որ տպագրվել են հայերեն և արաբերեն:

Նա շնորհակալություն հայտնեց զրույցի համար, նշեց, որ նախարարությունը բավականին ակտիվ աշխատում է սփյուռքի համախմբման, հայրենասիրական ոգին բարձր պահելու ուղղությամբ.  «Սփյուռքի նախարարությունն ինձ համար մոտ ու հարազատ կառույց է, և Ձեր աշխատանքը ինձ համար շատ կարևոր է: Իմ պարտականությունն է ամեն ինչ անել ազգիս ու Հայրենիքիս համար». հավելեց նա:
http://armenpress.am/arm/news/896771/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here