Կատարի ԱԳ նախարարն անիրատեսական է համարում արաբական երկրների ներկայացրած պահանջները

0
104

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատարի իշխանություններն անիրատեսական են համարում Դոհայի հետ հարաբերությունները վերականգնելու համար արաբական երկրների ներկայացրած պահանջները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Al Jazeera հեռուստաընկերությանն այս մասին ասել է Կատարի արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդել Ռահման ալ Տանին: 

«Այդ պահանջներն անիրատեսական են և չեն կարող կյանքի կոչվել: Դրանք խախտում են երկրի սուվերենությունը»,- ասել է նա՝ ընդգծելով, որ Կատարն, այնուամենայնիվ, պատրաստ է երկխոսության: 

Կատարի ԱԳ նախարարը նաև ընդգծել է, որ ճգնաժամը հաղթահարելու և կարգավորման հասնելու հնարավորություն տեսնում է Քուվեյթի միջնորդությամբ:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here