ՆՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկական դիրքերի վրա Ադրբեջանը հրթիռ է արձակել բնակելի տնից մի քանի մետր հեռավորությունից

0
121

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Արշակ Զաքարյանը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները, իրենց գյուղերն ու տներն օգտագործելով որպես կենդանի վահան, հրթիռներով կրակ բացում հայկական դիրքերի ուղղությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեսանյութը ձայնագրված է 2017 թվականի հուլիսի 4-ին՝ 20:34-ին: Դրանում ակնհայտ երևում է, որ ադրբեջանական կողմը սեփական տներից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրայից հրթիռ է արձակում դեպի հայկական դիրքեր: Միայն ի պատասխան այդ կրակի հայկական կողմը դիմում է պատասխան պատժիչ գործողության:

«Հայկական դիրքերը ստիպված են պատասխան կրակ բացել՝ վերացնելու կրակակետերը: Եթե նույնիսկ ադրբեջանցիների պնդումները, թե ադրբեջանական գյուղում զոհեր են եղել, համապատասխանում են իրականությանը, ապա ամբողջ պատասխանատվությունը ընկնում է հենց ադրբեջանական կողմի վրա»,- նշել է Արշակ Զաքարյանը:

Հուլիսի 4-ին Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Մասնավորապես, ժամը 11:30-11:35 սահմաններում արևելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), նույն հատվածում ժամը 12:45-12:55-ի սահմաններում՝ հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), հարավային ուղղությամբ՝ ժամը 13:35-ին 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ), 19:10-ին՝ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ), իսկ 20:20-20:30-ի սահմաններում Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ): Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ժամը 20:31-20:40-ի սահմաններում ստիպված են եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին: ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված հավաստի տվյալներով, հակառակորդն ունի կորուստներ: Ադրբեջանական սադրիչ գործողությունների արդյունքում ՊԲն կորուստներ չի ունեցել:

Ադրբեջանական կողմը հայտարարել է քաղաքացիական անձանց շրջանում երկու զոհի և մեկ վիրավորի մասին:

http://armenpress.am/arm/news/897638/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here